
Շվեյցարիայի երրորդ մեծ քաղաքը գտնվում է Շվեյցարիա-Ֆրանսիա-Գերմանիա եռանկյունաձև սահմանագոտում՝ սփռված Հռենոս գետի երկու ափին: Քիմիայի և դեղագործական այս կենտրոնը դարեր շարունակ ծառայել է որպես միջազգային կարևոր խաչմերուկ: Բազելում է տեղի ունենում աշնանային գլխավոր տոնավաճառը, քաղաքը համարվում է միջազգային առևտրի և կոնգրեսի եվրոպական կենտրոն: Դիտարժան վայրերից են:
- Քաղաքապետարանը
- Մայր տաճարը
- Սբ. Պետրոսի եկեղեցին
- Բարֆյուսսեր եկեղեցին
- Աուգուստա Ռաուռիկա ամֆիթատրոնը
- Կենդանաբանական այգին
- Տենգլիի թանգարանը
- Հռենոս գետի նավահանգիստը