Ինչպես ստանալ Շվեյցարական վիզա
Շվեյցարիա մեկնելու համար բոլոր նախկին Խորհրդային երկրների քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ մուտքի վիզա: Եթե Ձեր այցելության ժամկետը տևում է 3 ամսից ավել, ապա այն կքննարկվի Դաշնային Գրասենյակի Արտասահմանյան Գործերի բաժնում, և որոշումը կներկայացվի դիմումի օրվանից 1-1,5 ամիս անց:
Վիզայի արժեքը.
- 80 դոլար
Մինչև 16 տարեկան երեխաներին, ովքեր գրանցված են ծնողի անձնագրում, վիզան տրվում է անվճար:
Վիզա ստանալու համար պահանջվող փաստաթղթերը.
1. Անձնագրի 3 ամսյա (մինիմում) վավերականացում
2. Լրացված հարցաթերթիկ
3. 1 լուսանկար 3×4 (ծնողների անձնագրում գրանցված երեխաներին` 2 լուսանկար)
4. Բժշկական ապահովագրությունը հաստատող փաստաթուղթ
Այլ փաստաթղթեր` կապված վիզայի տեսակի հետ:
Մինչև 18 տարեկան երեխաների համար հարկավոր է ծնողների կողմից (որևէ մեկի) առանց ուղեկցության Շվեյցարիա մեկնելու թույլտվության լիազորագիր`
Նոտարական հաստատմամբ:
Դրամական միավորներ
Շվեյցարական ֆրանկ (CHF). շրջանառվում են հետևյալ թղթադրամները` 10, 20, 50, 100, 200 և 1000 շվեյցարական ֆրանկ, մետաղադրամները` 5, 10, 20, 50 սանտիմ: Տարադրամը հնարավոր է փոխանակել բանկերում, օդանավակայանում, խանութներում և բազմաթիվ հյուրանոցներում: Կրեդիտ քարտով վճարումներ հնարավոր է իրականացնել բոլոր խանութներում:
Կապ և հաղորդակցություն
Զանգահարել կարող եք հեռախոսային քարտերով, որոնք հնարավոր է ձեռք բերել բոլոր փոստերում, կրպակներում, ինչպես նաև երկաթուղային կայարաններում: Հեռախոսային ավտոմատներ կարող եք գտնել օդանավակայաններում, փոստերում, քաղաքից ոչ հեռու տարածքներում: Երկրի կոդը` 00 41, դեպի Հայաստան՝ 00 374
Բանկեր
Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը` 8:30 - 16:30
Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի և տոն օրերին
Փոստեր
Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը` 8:30-18:30, շաբաթ` 7:30 - 11:00
Հանգստյան օրեր` կիրակի և տոն օրերին
Խանութներ
Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը` 9:00-19:00 (շաբաթվա մեջ մեկ օր խանութներն աշխատում են մինչև ժամը 20:00, շաբաթ օրերը` 9:00 - 17:00)
Հանգստյան օրեր` կիրակի և տոն օրերին (բացառությամբ օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում գործող խանութների)
Տեղեկատու համարներ.
Ոստիկանություն` 117
Հրշեջ ծառայություն` 118
Շտապ օգնություն` 144
Երթուղային շտապ օգնություն` 140
Ուղղաթիռային Rega փրկարարական ծառայություն` 1414
Ժամանակի ծառայություն` 161
Եղանակի տեսության ծառայություն` 162
Ճանապարհային իրավիճակների տեղեկատվություն` 163
Հրաբխի ժայթքման վերաբերյալ հաղորդաթերթ` 187
Ազգային տեղեկատու` 111
Միջազգային օպերատոր ծառայություն` 1141
Մեխանիկական զարթուցիչ` 150
Խոսող ժամացույց` 161
Տեղական տեղեկատվություն` 1600
Ի՞նչ կարելի է ներմուծել Շվեյցարիա
Ձեզ հետ կարող եք ունենալ Ձեր անձնական իրերը, հագուստ, սարքավորումներ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, անձնական համակարգիչ: Իրավունք ունեք ներմուծել որոշակի քանակության ալկոհոլ (2 լ ոգելից խմիչք միչև 15°, 1 լ` 15°-ից ավել):
Տնային կենդանիների համար անհրաժեշտ է նեկայացնել կատաղության դեմ վակցինացիայի տեղեկանք: Առանց սահմանափակման կարելի է երկիր ներմուծել շվեյցարական ֆրանկ և ցանկացած տարադրամ: