
Շվեյցարիայի բնությունը անտարբեր չի թողնում ոչ մեկին, նույնիսկ ամենապահանջկոտ տուրիստին:
Լճերի, լեռների, գյուղական խրճիթներով ծածկված բլուրների կամ հրաշագեղ գյուղերի բազմազանությունը այս մի փոքր տարածության վրա ուղղակի յուրահատուկ է Շվեյցարիային:
Երկրի ամենահայտնի լեռները գտնվում են Ալպերում: 48 ամենաբարձր լեռնագագաթներից (4000մ-ից բարձր) Դյուֆուրի պիկը Մոնտ Ռոզի լեռնաշղթայում իր 4 634մ. բարձրությամբ համարվում է Շվեյցարիայի գագաթնակետը: Ժյուղայի լեռնաշղթան բաղկացած է ավելի ցածր լեռներից, որոնցից ամենաբարձրը Մոն Տանդղն է` 1 679մ. բարձրությամբ:
Այս երկու լեռնաշղթաների, Լեման և Կոնստանս լճերի միջև է գտնվում շվեցարական բարձրավանդակը, որտեղ կենտրոնացված են երկրի խոշոր քաղաքները և բնակչության մեծամասնությունը: Ժյուղայի լեռները (10%), շվեյցարական բարձրավանդակը (30%) և Ալպերը (60%) կազմում են Շվեյցարիայի հիմնական աշխարհագրական գոտիները:
Երկրի տարածքի 46%-ը գրավում են մարգագետիններն ու արոտավայրերը, 25%-ը՝ անտառներն ու երկրի հողերի միայն 6%-ն է մշակելի:
Այս փոքրիկ տարածքում, որտեղ հյուսիս-հարավ հեռավորությունը կազմում է 220կմ, իսկ արևելք-արևմուտքինը՝ 350կմ, աշխարհագրական տեղանքի բազմազանությունը արտասովոր է. 3 ժամանոց ճանապարհորդության ընթացքում հնարավոր է տեսնել բնության բազմապիսի տեսարաններ` սկսած արմավենիների արևափայլ պուրակներից մինչև տպավորիչ սառցադաշտեր: