rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich22°C
Basel-City23°C
Berne22°C
Geneva22°C
Zermatt13°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Պատմական

     
 
Շվեյցարիայի պատմության վրա իր ազդեցությունն է թողել երկրի աշխարհագրական դիրքը, հիմնականում լեռների առկայությունը: Շատ կարևոր դեր են խաղում նաև ոչ միշտ ունեցած խաղաղ հարաբերությունները հարևան երկրների հետ:

Հռոմեացիները, ալեմանները, հետագայում ֆրանսիացիներն ու ավստրիացիները տարբեր ժամանակներում պայքարել են երկրին տիրանալու համար:

Կելտական ծագում ունեցող հելվետները Շվեյցարիայի տարածքում ապրող առաջին ժողովուրդն են: Դրա մասին է հիշեցնում մինչև այժմ Շվեյցարիայի պաշտոնական անվանումը Confoederatio Helvetica (լատիներեն):

Շվեյցարիան կազմավորվել է 1291թ. երկրի կենտրոնական մասում գտնվող 3 ամենահին կանտոնների կամ մարզերի (Ուրի, Շվից, Ունթրվալդըն) դաշինքի հիման վրա, որի նպատակն էր պաշտպանվել ավստրիական Հաբսբուրգների հարձակումներից:

Հետագա հարյուրամյակների ընթացքում, մի շարք քաղաքներ (Լյուցերն, Ցյուրիխ, Բեռն) միանում են կնքած դաշինքին: Մինչև մեծ Ռեֆորմացիա (1519թ.) այս դաշինքի անդամ էին արդեն 13 կանտոններ: Սա այսպես կոչված ազատ մարզերի մի միություն էր, որից դուրս գալը հնարավոր էր յուրաքանչյուր պահի:

Ժամանակակից Շվեյցարիան հիմնվել է 1848թ., քաղաքական կարճ պարերազմի արդյունքում ձեռք բերած նոր սահմանադրության հիման վրա, որը Շվեյցարիան դարձրեց ֆեդերատիվ պետություն:

Շվեյցարիայի՝ աշխարհում ունեցած չեզոք դիրքը, որը գոյություն ունի սկսած 1515թ., երկիրը հեռու է պահել XX դարի երկու համաշխարհային պատերազմներից և դրանով հնարավորություն ընձեռել երկրի հետագա զարգացմանը:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2012 | www.aratours.travel

   
Designed & Developed by WebCenter