rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich22°C
Basel-City23°C
Berne22°C
Geneva22°C
Zermatt13°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Ֆրանսախոս Շվեյցարիայի յուրօրինակությունը

     
 
Խմբային տուրիստական ուղևորություն.
«Ֆրանսախոս Շվեյցարիայի յուրօրինակությունը»


(8 օր / 7 գիշեր)

Ժնև - Ֆրիբուրգ – Գղույեղ – Մարտինի – Մյուրտեն – Նոշատել - Լյա շո դե Ֆոն – Բեռն – Ցերմաթթ – Մոնթղո – Վեվեյ – Լոզան - Ժնև


Խմբի կազմը` 4-12 հոգի
 
     


     
 
1-ին օր. Ժնև - Գղույեղ - Ֆրիբուրգ

        Կանոնավոր չվերթով ժամանում Ժնև
        Օդանավակայանում հանդիպում ԱՐԱՏՈւՐՍ-ի ներկայացուցչի հետ
        Ուղևորություն Ֆրիբուրգ (1.5 ժամ)` միջնադարյան շատրվաններով զարդարված քաղաք, տեղավորում հյուրանոցում
        Ուղևորություն Գղույեղ, այցելություն ամրոց
        Ընթրիք ռեստորանում, որտեղից տեսարան է բացվում դեպի լիճը
 
     


     
  2-րդ օր. Ֆրիբուրգ - Էմոսսոն ջրամբար - Լավեյ բուժիչ հանքային աղբյուրներ - Ֆրիբուրգ

Մեկնում Ֆրիբուրգից, այցելություն Շվեյցարիայի ամենահայտնի Շիլլիոն ամրոցը: Ճամփորդությունը շարունակվում է դեպի Մարտինի և 1920մ վերելք դեպի Շվեյցարիայի գեղատեսիլ Էմոսսոն ջրամբարը, որտեղից կարելի է զմայլվել Եվրոպայի գագաթով՝ Մոն-Բլանի (4810մ) տեսքով և իրականացնել կարճատև արշավ Էմոսսոն լճի երկայնքով:

Ուղևորություն Լավեյ-Լե-Բան, որտեղ կարելի է ամրապնդել առողջությունը և լիցքաթափվել լեռների միջև գտնվող բացօթյա կազդուրիչ աղբյուրներում կամ զբոսնել Ժնևի լճի ափին: Վերադարձ Ֆրիբուրգ:
 
     


     
  3-րդ օր. Ֆրիբուրգ - Մյուրտեն – Նոշատել - Լյա շո դե Ֆոն - Ֆրիբուրգ

Ֆրիբուրգից ուղևորություն դեպի Մյուրտեն, որը հայտնի է Շվեյցարիայում 1492թ. վերջին հայտնի ճակատամարտով: Ոտքով զբոսանք քաղաքի «տանիքներով»: Ուղևորություն Նոշատել, շրջագայություն քաղաքով, այցելություն էթնոլոգիայի թանգարան և մեկնում Լյա շո դե Ֆոն, որտեղ սպասվում է այցելություն համաշխարհային ճանաչում ունեցող ժամացույցների թանգարան: Ճաշկերույթ:

Ուղևորություն Կրյու դը Վան լեռնահովիտ, որտեղ կատարելով 20 րոպեանոց արշավ` Ձեր առջև կբացվի 500մ բարձրությունից վայրէջք ունեցող ժայռերի յուրահատուկ ամֆիթատրոն:
 
     


     
  4-րդ օր. Ֆրիբուրգ – Ցերմաթթ – Բեռն - Ֆրիբուրգ

Ժամանում Ցերմաթթ: Շրջագայություն քաղաքով, ատամնավոր երկաթուղով վերելք Գորներգրատ (3'089մ), որտեղից բացվում է հրաշալի համայնապատկեր դեպի Շվեյցարիայի խորհրդանիշ Մատերհորնը (4'478մ), Շվեյցարիայի Մոնտե Ռոզա ամենաբարձր լեռը (4'634մ) և մոտակա սառցադաշտերը:

Մեկնում Բեռն: 3 ժամյա զբոսանք հին քաղաքով, այցելություն մայր տաճար, ազգային ժողովի շենք, Արջերի փոս, որի բնակիչները պաշտպանում են քաղաքի հանգիստը, և Վարդերի Այգի, որտեղից տեսարան է բացվում Բեռն քաղաքի վրա: Վերադարձ Ֆրիբուրգ:
 
     


     
  5-րդ օր. Ֆրիբուրգ - Ժնև

Ֆրիբուրգից ուղևորություն Մոնտղո, առափնյա զբոսանք, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կողմից պահպանվող Լավոյի խաղողի այգիների այցելություն, որտեղ սպասվում է գինու համտեսում: Ուղևորություն Վեվեյ, քաղաքով և առափնյա զբոսանք: Ուղևորություն Ժնև: Ազատ ժամ:
 
     


     
  6-րդ օր. Ժնև - Նիոն – Ռոմանմոտյե – Լոզան - Ժնև

Ժնևից մեկնում փոքրիկ քաղաք Նիոն, քաղաքի և ամրոցի դիտում, այնուհետև երթուղին կանցնի Ֆրանսիայի հետ սահմանով, իսկ Լյա Կուր փոքրիկ գյուղում Դուք կարող եք սուրճ ըմպել` «սահմանից այնկողմ» գտնվող սեղանիկի մոտ: Նավակով զբոսանք Դը Ժու լճում, ցանկության դեպքում ուղևորություն Դել Օրբի յուրահատուկ քարանձավները (1,5 ժամ)` ճանապարհին այցելելով մասնավոր գազանանոցը:

Այնուհետև մենք կայցելենք Շվեյցարիայի տարածքում Ռոմանմոտյե ամենահին աբբայությունը: Ուղևորություն Լոզան: Այցելություն օլիմպիական թանգարան և այգի, զբոսանք լճափում և հին քաղաքի նրբանցքներով: Շոգենավով ժամանում Ժնև (1,5 ժամ ), ընթրիք նավի վրա:
 
     


     
  7-րդ օր. Ժնև

Ազատ ժամանակ: Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում Ժնևից կանոնավոր չվերթով:
 
     


     
 
Ծրագրի արժեքը. (երկոտեղանոց համարներ)
3* կարգի հյուրանոցներ. 1240 ֆրանկ
4* կարգի հյուրանոցներ. 1628 ֆրանկ

Ծրագրի արժեքը. (մեկ տեղանոց համարներ)
3* կարգի հյուրանոցներ. 1489 ֆրանկ
4* կարգի հյուրանոցներ. 1953 ֆրանկ

Մինչև 6 տարեկան երեխաներ. անվճար
7-12 տարեկան երեխաներ. 30% զեղչ


Հյուրանոցներ.
Ֆրիբուրգ. 4 գիշեր 3* էլիտ կամ Ֆոկոն 3* կամ նմանատիպ հյուրանոցներում: Պարկ հյուրանոց 4* կամ նմանատիպ
Ժնև. 2 գիշեր Ռոյալ 3*, Կողնավան 3* կամ նմանատիպ հյուրանոցում: Աստորա 4* կամ նմանատիպ
Սնունդը. Նախաճաշ - շվեդական սեղան
Փոխադրամիջոցը. մինիվան (4-7 հոգի)կամ միկրոավտոբուս (8-12 հոգի) + շոգենավ
Էքսկուրսիաները. էքսկուրսիաներն անցկացվում են հայախոս կամ ռուսախոս գիդ-ուղեկցողի կողմից
Տոմսերի գները ներառված են արժեքի մեջ ըստ երթուղու

Լրացուցիչ վճարում.
- Գորներգրատի տոմսը. 93 ֆրանկ
- ուղևորություն Լավեյ-Լե-Բանի աղբյուրները. 78 ֆրանկ
- ուղևորություն Դել Օրբի քարանձավը. 47 ֆրանկ

Արժեքի մեջ չեն մտնում.
- օդանավի տոմսը
- հյուպատոսական ծախսերը
- բժշկական ապահովագրությունը

Տուրիստական գործակալության կոմիսիոն 10%
 
     




 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2012 | www.aratours.travel

   
Designed & Developed by WebCenter