rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-14°C
Basel-City-14°C
Berne-14°C
Geneva-8°C
Zermatt-18°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Էքսկուրսիա

     
 
Շատ մարդիկ իրենց արձակուրդների ընթացքում կամ նույնիսկ ազատ օրերին մեկնում են աշխարհի տարբեր անկյուններ: Ի՞նչ են ակնկալում գտնել այնտեղ: Անկասկած նոր տպավորություններ և իհարկե լավ սպասարկում:

Այս ամենը կարելի է ստանալ խաղաղ և հարմարավետ Շվեյցարիայում, ուր միլիոնավոր մարդիկ ձգտում են անցկացնել իրենց հանգստյան օրերը: Այստեղ կարելի է բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները:

Սակայն ճամփորդությունից հնարավորինս շատ տպավորություններ և դրական էմոցիաներ ստանալ հնարավոր է միայն այն դեպքում, երբ էքսկուրսիաների կազմակերպմամբ զբաղվում են մասնագետները: Տարիներ շարունակ ԱՐԱՏՈՒՐՍ Ընկերությունը զբաղվում է Շվեյցարիայում ամենատարբեր երթուղիների և էքսկուրսիաների կազմակերպմամբ: Լինի դա Լեման լճի եզերքին, նախալպյան հովիտներում թե ալպյան լեռների լանջերում. ինչ երթուղի էլ որ ընտրեք, կարող եք վստահ լինել, որ լիարժեք կանցկացնեք Ձեր հանգիստը Ձեր ընտանիքի կամ Ձեր ընկերների հետ միասին: Հեռանալով առօրյա գործերից, դուք հնարավորություն կունենանք այստեղ վայելելու «շվեյցարական հանգիստ»:
 
     


     
  Էքսկուրսիա քաղաքներում (2-3 ժամ)
Մեր հյուրերի կողմից շատ սիրված են Շվեյցարիայի խոշոր քաղաքներում, ինչպես նաև հարևան երկրների` Լիխտենշտեյնի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրիայի հայտնի տուրիստական քաղաքներում մասնագետ գիդի ուղեկցությամբ կարճատև ավտոմոբիլային և ոտքով մինի-ճամփորդությունները: Այս էքսկուրսիաները, որպես կանոն, շատ ժամանակ չեն պահանջում, և հնարավոր է բավականին արագ և արդյունավետ կազմակերպել` կախված մեր հաճախորդների ցանկություններից և հնարավորություններից:
 
     


     
  Ավտոմեքենայով ճանապարհորդություն
Այս տիպի էքսկուրսիաների յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս բավականին կարճ ժամանակահատվածում այցելել մի քանի տեսարժան վայրեր: Մեկ օր մեքենայով էքսկուրսիայի արդյունքում տպավորությունները կարող են չափազանց վառ լինել: Անկասկած ավտոէքսկուրսիաները հետաքրքրում են ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին: Մեծ հեղինակություն են վայելում Շվեյցարիայի և Ֆրանսիայի ամրոցների, եվրոպական հին և նոր քաղաքներում իրականացվող էքսկուրսիաները, ամեն տեսակի գնումների շրջագայությունները և ժամանցային հաստատությունների, այգիների և հանգստյան գոտիների այցելությունները: Նմանատիպ էքսկուրսիաներ կազմակերպելիս մենք փորձում ենք ընտրել այնպիսի երթուղի, որը լինի ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգտակար ամեն ճաշակի տեր տուրիստի համար: Ճամփորդության ընթացքում մեր հյուրերը կարող են ծանոթանալ երկրի պատմության, տիպիկ շվեյցարական ավանդական ապրանքների հետ, ինչպիսին օրինակ Գրյուեր պանիրն է, շվեյցարական ժամացույցներն են կամ սքանչելի Նեսթլե շոկոլադը: Այս ճամփորդությունները հնարավորություն են տալիս միաժամանակ տեղեկություններ ստանալ միջնադարյայն և ժամանակակից կարևոր պատմական իրադարձությունների մասին:
 
     


     
 
Իրադարձություններ
Շվեյցարիայում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային, մարզական և քաղաքական միջոցառումներ. ջազի և երաժշտության հանրահայտ փառատոնները՝ Մոնթղոյում, երկու կարևոր կինոփառատոն՝ Ֆրիբուրգում և Լոկառնոյում, ֆոլկլոր տոնակատարություններ՝ Լուցերնում, միջազգային ավտոսրահը՝ Ժնևում, ժամանակակից արվեստի գեղարվեստական ցուցահանդես՝ Բազելում և Բեռնում, գեղասահքի «Արտոնայս» փառատոնը՝ Լոզանում, ֆոլկլորային դիմակահանդեսը և ժամացույցի ցուցահանդեսը՝ Բազելում, միջազգային տնտեսական ֆորումը՝ Դավոսում, ինչպես նաև մի շարք այլ իրադարձություններ, որոնք համապատասխանում են հյուրերի հետաքրքրությանն ու պահանջներին:
 
     


     
  Գնացքով ճամփորդություն
Ճամփորդական ծրագրեր կազմելիս ԱՐԱՏՈՒՐՍ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ծառայություններից օգտվելու հնարավորությանը: Շվեյցարիայի երկաթուղային տրանսպորտի ծառայության մակարդակը հայտնի է ամբողջ աշխարհում: Բացի ճեպընթաց 1 և 2 կարգի վագոններից, գնացքները օժտված են ռեստորան-սրճարանով ինչպես նաև երեխաների հատկացված վագոններով:

Երկրի գրեթե բոլոր լեռնային և հարթավայրային վայրերում զարգացած է տեխնոլոգիական առումով դժվար կառուցված սակայն ամենագեղեցիկ երկաթուղային ցանցը: Ճամփորդելով շվեյցարական գնացքներով՝ դուք կունենաք հարմարավետ տրանսպորտային միջոց և կանցկացնեք հաճելի ժամանակ: Անպատճառ Ձեզ կզարմացնեն շվեյցարացի երկաթուղային շինարարների բարդ կառուցողական գաղափարները: Երկիրը հայտնի է աշխարհում ամենաբարձր լեռնային երկաթուղային կամուրջներով և թունելներով: Դա իսկապես արժանի է հատուկ ուշադրության, ինչի մասին վկայում են շատ զբոսաշրջիկների արձագանքները:

Ձեր ապագա հանգստի կազմակերպման համար սիրով պատրաստ ենք հաղորդել ավելի մանրամասն և ընթացիկ տեղեկությոններ:
 
     


  
 
 Տիկին
 Պարոն 
*Անուն  
*Ազգանուն  
*Էլ. փոստ  
Նշումներ  
Հաստատագիր 

 
  


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter