| |
 Դարձրեք Ձեր կյանքը շատ ավելի ներդաշնակ, առողջ ու անհոգ: Առողջ մարմնի ու առողջ հոգու հարատև պահպանում:
Ձեզ ներու՞մ է ժամանակը: Այդ դեպքում առաջարկում ենք արբենալ Շվեյցարիայի հանքային ջրերով, լիցքաթափվել շոգեբաղնիքներում ու սաունաներում՝ միաժամանակ զմայլվելով բնության գեղեցկությամբ:
Միանգամայն համոզված ենք, որ դուք Ձեզ այստեղ հրաշալի կզգաք:
Ապացուցված է, որ ոչ միայն կանայք են գնահատում այս գերագույն հաճույքը, այլև տղամարդիկ նույնպես դարձել են հանքային բաղնիքների մշտական հաճախորդներ: Նույնիսկ հին հռոմեացիներն ու հույները ժամանակին գնահատել են հանքային ջրերի բուժիչ հատկությունները: Շվեյցարիայում հնարավոր է տարվա յուրաքանչյուր եղանակին օգտվել այս բացաոիկ հնարավորությունից: Ազատե՛ք Ձեզ առօրյա հոգսերից, փորձե՛ք հանքային ջրերի զորությունը:
Շվեյցարիայի հանգստյան կոմպլեքսները, օժտված հանքային բաղնիքներով, Ձեզ են ներկայացնում լիցքաթափման բազմաթիվ հնարավորություններ.
- Արոմամերսում
- Արոմաթերապիա
- Կաթնային վարդե լոգանքներ
- Բուժում տաք քարերի օգնությամբ
- Ծովաբուժություն
- Գեղեցկության թերապիա
- Ակուպունկտուր
- Ֆենգ շուի և...
Այստեղ գտնում ենք մենք նոր ուժ ու թարմություն: |
|